«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալի» հետ գրանցած ոչ-ոքիի մասին (2:2)։ Պոչետինոյի սաները 77-րդ րոպեին առջևում էին 2-0 հաշվով, բայց հետո երկու գոլ ընդունեցին ու բաց թողեցին հաղթանակը։
«Մինչև 77-րդ րոպեն խաղը մեր վերահսկողության տակ էր, մեր դարպասին անգամ պահեր թույլ չէինք տալիս։ Ես հիասթափված եմ, քանի որ այսօր երկու միավոր կորցրինք։
Առաջին գոլը վստահություն հաղորդեց «Արսենալին». Խաղի 13 րոպեի ընթացքում կարող եք ավելի շատ բաց թողնել: Ամեն դեպքում, ես գոհ եմ, քանի որ մենք մրցունակ էինք:
Մուդրիկը լավ խաղաց, բայց նա դեռ պետք է կատարելագործվի: Իմ կարծիքով, նա դեռ իր լավագույն մարզավիճակում չէ։ Ելնելով դրանից՝ ես որոշեցի փոխարինել նրան։ Մեզ պետք էր վերադասավորվել։
Խաղն ավելի մոտ էր 3:0 արդյունքին, քան 2:1-ին: Մենք ցանկանում էինք ճնշում գործադրել նրանց դարպասի վրա, այլ ոչ թե բավարարվել 2:0-ով ու պաշտպանվել»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
Այս հանդիպումից հետո «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը՝ 9 հանդիպումների արդյունքներով վաստակելով 12 միավոր։ «Արսենալը» երկրորդ տեղում է, «զինագործները» 21 միավոր ունեն։