«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերը չի մասնակցի «Մայնցի» հետ Բունդեսլիգայի 8-րդ տուրի հանդիպմանը։
«Երեկ նրա հետ միասին որոշեցինք, որ նա չի լինի մեկնարկային կազմում: Նա շատ լավ մարզվեց։ Նոյերի համար ամեն ինչ լավ է ընթանում, բայց մենք չպետք է շտապենք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նոյերը կմասնակցի շաբաթ օրը՝ հոկտեմբերի 21-ին, Բունդեսլիգայի 8-րդ տուրի՝ «Մայնցի» հետ խաղին։
























































