Վերջերս Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են եվրոպական մի շարք առաջնությունների որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները, այդ թվում՝ թոփ-5 լիգաների։
Այսպիսով՝ մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները շարունակում են մնալ «Մանչեսթեր Սիթի» հարձակվող Էրլինգ Հոլանդը և ՊՍԺ-ի ներկայացուցի Կիլիան Մբապեն։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո։
Երրորդ և չորրորդ տեղերը կիսում են «Ռեալի» երկու ֆուտբոլիստները՝ Ջուդ Բելինգհեմը և Վինիսիուս Ժունիորը․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 մլն եվրո։
Ընդհանուր առմամբ 15 ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 մլն եվրոն։