Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գոլային նոր ռեկորդ է սահմանել՝ դուբլի հեղինակ դառնալով Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած Անգլիա-Իտալիա խաղում:
Հոկտեմբերի 17-ին կայացած հանդիպումն ավարտվել է Անգլիայի հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Քեյնը երկու գոլ խփեց և «Ուեմբլիում» Անգլիայի մարզաշապիկով իր գոլերի ընդհանուր թիվը հասցրեց 24-ի: Նախկինում Լոնդոնի մարզադաշտում խփած գոլերի քանակով ռեկորդը պատկանում էր լեգենդար Բոբի Չարլթոնին, որը հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ելույթներով: Նա խփել է 23 գոլ։
Հարի Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամառ։ Մինչ օրս 30-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի յոթ խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































