Մեքսիկայի և Գերմանիայի հավաքականներն ընկերական խաղում փոխանակեցին երկուական գնդակ։ Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացել է պաշտպան Անտոնիո Ռուդիգերը։
Մեքսիկայի հավաքականի կազմում պատասխան գոլը խփել է Ուրիել Անտունան։
Երկրորդ խաղակեսում կիսապաշտպան Էրիկ Սանչեսը առաջ մղեց մեքսիկացիներին, սակայն գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը գրեթե անմիջապես վերականգնեց հավասարակշռությունը։
Հիշեցնենք, որ Գերմանիան հաջորդ տարի կընդունի Եվրո-2024-ը։
























































