Անխել Դի Մարիան հայտարարել է, որ ամռանը կավարտի կարիերան Արգենտինայի հավաքականում։
«Ամերիկայի գավաթը և դրանից հետո վերջ։ Դա կլինի վերջին մրցաշարը, որին կմասնակցեմ ազգային հավաքականում։
«Բենֆիկան» ինձ հնարավորություն տվեց շարունակել հանդես գալ ազգային հավաքականում։ Ես անում եմ ամեն ինչ, որպեսզի այստեղ լինեմ»,- ասել է 35-ամյա եզրային հարձակվողը, որն այժմ ապաքինվում է վնասվածքից։
Դի Մարիան Արգենտինայի հավաքականում հանդես է գալիս 2008 թվականից։
2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 20-ից հուլիսի 14-ը։
























































