Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատասխանել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին քննադատությանը` կապված նրա ցածր արդյունավետության հետ:
«Լաուտարոն թիմում երկրորդ ռմբարկուն է Մեսսիից հետո։ Մենք չենք անհանգստանում։ Նա մեր լավագույն խաղացողներից է, և մենք հույսեր ենք կապում նրա հետ։ Ես նույնիսկ չեմ խոսել նրա հետ այս խնդրի մասին: Ինձ դա չի անհանգստացնում, նրան՝ չգիտեմ, բայց կարծում եմ՝ ոչ։ Օրերս նա տպավորիչ հանդիպում անցկացրեց, և ես այլեւս ասելիք չունեմ»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Մարտինեսը Արգենտինայի հավաքականում է հանդես գալիս 2018 թվականից։
























































