«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան չի շտապում երկարաձգել պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, քանի որ վստահ չէ, որ ապագայում կստանա թիմում առանցքային խաղացողի դերը։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» վաղուց է ցանկանում երկարաձգել պայմանագիրը Մուսիալայի հետ։ Այդ կապակցությամբ ապրիլին խաղացողի ներկայացուցիչները հանդիպել են Հասան Սալիհամիջիչի հետ, սակայն բանակցային գործընթացը կասեցվել է։ Ընդգծվում է, որ այս պահին Մուսիալան և նրա շրջապատը ցանկանում են տեսնել, թե ինչպես կզարգանա «Բավարիայի» նախագիծը և հասկանան՝ արդյոք 20-ամյա ֆուտբոլիստն առանցքային դեր կստանձնի՞ դրանում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ խաղի, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
























































