«Նյուքասլի» ավագ, եզրային պաշտպան Կիրան Տրիպյերը խոսել է Անգլիայի հավաքականի իր թիմակից «Ռեալից» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։
«Այսքան երիտասարդ տարիքում, իր հասունությամբ, որակով և ագրեսիվությամբ, նա վախեցնում է։
Դուք տեսնում եք, որ նա ազատ է խաղում։ Ֆուտբոլիստները, ովքեր խաղում են նրա հետ, նրան էլ ավելի լավը կդարձնեն։ Սարսափելին այն է, որ նա ընդամենը 20 տարեկան է»,- Տրիպյերի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին Դորտմունդի «Բորուսիայից»:
Այս մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։