Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է ձախ պաշտպանի դիրքում խաղալու մասին։
«Ինձ դո՞ւր է գալիս ձախ պաշտպանի դիրքը: Ինձ ամեն օր տալիս են այս հարցը. Ես թիմային խաղացող եմ: Սա մի դիրք է, որի մասին ես չգիտեի, բայց խաղալով այնտեղ՝ ձեռք բերեցի որոշակի հմտություններ։
Գաղտնիք չէ, որ ինձ դուր չի գալիս այս դիրքը։ Ես խոսել եմ Անչելոտիի հետ, բայց ամենակարևորը թիմն է։ Քանի որ ես թիմային խաղացող եմ, անհրաժեշտության դեպքում կխաղամ ցանկացած դիրքում, նույնիսկ եթե դա ինձ դուր չգա։ Ցանկանում եմ ամբողջ ուժս տալ ակումբի հաջողության համար»,- Կամավինգայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում Կամավինգան «Ռեալի» կազմում 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։