«Բարսելոնան» հաշտվել է Նաչո Ֆերնանդեսի որակազրկման հետ կապված որոշման հետ։
Հիշեցնենք, որ «Ռեալը» բողոքարկել է պաշտպանին 3 խաղով որակազրկելու որոշումը, իսկ բողոքարկման հանձնաժողովը բավարարել է մադրիդյան ակումբի խնդրանքը՝ իսպանացու որակազրկումը կրճատվել է 2 խաղի։ Այսպիսով, Նաչոն կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։
AS-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» այս որոշումը հանգիստ է ընդունել։
«Նման իրավիճակներն այլևս զարմանալի չեն»,- ասել է կատալոնական ակումբի ներկայացուցիչը:
Լա Լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին։