Վիկտոր Օսիմհենը կարող է դաշտ չվերադառնալ մինչև նոյեմբերի վերջ։
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, հարձակվողը, որը վնասել էր ազդրը Սաուդյան Արաբիայի հետ Նիգերիայի հավաքականի խաղում (2:2), խորացված հետազոտության է ենթարկվել «Նապոլիում»: Նրա մոտ ախտորոշվել է աջ ազդրի հետին մակերեսի միջին ծանրության վնասվածք։
Ենթադրվում է, որ հարձակվողը բաց կթողնի չորսից վեց շաբաթ, ավելի հստակ ժամկետներ կորոշվեն առաջիկա օրերին։ Նա հոկտեմբերի 29-ին չի խաղա «Միլանի» հետ։