«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան ամուսնացել է իր սիրելիի՝ Նիցա Թավաձեի հետ։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրների՝ պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մցխեթայի Պայծառակերպություն եկեղեցում։ Տոնական երթին ներկա են եղել միայն ընտանիքի անդամներն ու զույգի մտերիմները։
Ֆուտբոլիստի ընտրյալը՝ Թավաձեն հասարակական դեմք չէ։ Հայտնի է, որ աղջիկը սովորում է Թբիլիսիի բժշկական համալսարանում։ Զույգը հանդիպում է արդեն մի քանի տարի։ Նշենք, որ Կվարացխելիան յուրաքանչյուր գոլը նվիրում է կնոջը և նրա համար նույնիսկ հատուկ ժեստ է մտածել։