«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկոն նշել է, որ ակումբը նոր պայմանագիր չի առաջարկել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին։
《Մեր միակ զրույցը կապված էր իմ նշանակումից հետո միմյանց հետ ծանոթանալու հետ: Դե Յոնգը իդեալական տարիքում է որպես ֆուտբոլիստ և հիանալի մակարդակով է խաղում։ Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք, որ նա թիմում մնա ևս մի քանի տարի»,- Դեկոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։