«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է փոխարինող գտնել Ջեյդոն Սանչոյին։ Ակումբի համար առաջնահերթ թեկնածուն Տակեֆուսա Կուբոն է։
Ըստ Fichajes-ի՝ տրանսֆերը հնարավոր է ձևակերպվի առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս դեպքում պահանջվում է նաև «Ռեալի» համաձայնությունը։ Մադրիդյան ակումբն, ըստ ֆուտբոլիստի պայմանագրի, առաջնային իրավունք ունի գնելու իր նախկին խաղացողին, բայց այս սցենարը քիչ հավանական է թվում այս պահին։
«Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա Լա Լիգայում դարձել է հինգ գոլի հեղինակ։