Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոն ասել է, թե որն է եղել ֆուտբոլի պատմության լավագույն եռյակը.
«Մենք շատ ուրախ ենք տեսնել այն ֆուտբսլիտներին, որոնք մեր շուրջն են՝ Նեյմարը, Վինիսիուսը և Ռիչարլիսոնը և բոլոր մյուսները, ովքեր կգան: Մենք հույս ունենք, որ կհասնենք դրան: Մենք որակյալ խաղացողներ ենք և կարող ենք մեծ ներդրում ունենալ Բրազիլիայի հավաքականում։ Անձամբ ինձ ամենից շատ դուր եկավ դիտել «Ռեալի» եռյակը՝ Բեյլ, Բենզեմա ու Ռոնալդու»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մադրիդյան լեգենդար եռյակը 2013/2014 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը խփել է 442 գոլ և կատարել 192 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ բրազիլացին մադրիդյան թիմ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը՝ 45 միլիոն եվրոյի դիմաց «Սանթոսից»:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































