«Յուվենտուսի» մարզական տնօրեն Քրիստիանո Ջյունտոլին խոսել է այն մասին, թե ինչպես է ակումբը վերաբերում կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլիի շուրջ ստեղծված իրավիճակին, որըմեղադրվում է անօրինական խաղադրույքներ կատարելու մեջ։
«Ես ափսոսում եմ Ֆաջիոլիի պատմության համար: Սակայն դեպքի մասին անմիջապես տեղեկացրինք Դաշնային դատախազությանը։ Մենք նրա հետ մտերիմ ենք, պետք է ոչ միայն պատժենք նրան, այլև լինենք նրա կողքին։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք ապագայի համար, մենք պետք է վերակառուցենք ամբողջ համակարգը», — Ջյունտոլիի խոսքերը մեջբերում է լրագրող Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ Ֆաջիոլին գործարքի մեջ է մտնելու հետաքննության հետ՝ խաղադրույքների գործով լուրջ պատժից խուսափելու համար։
























































