Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախին ՄՕԿ-ի 141-րդ նստաշրջանի ժամանակ, որը տեղի է ունենում Մումբայում (Հնդկաստան)։
«Այս պահին ամբողջ աշխարհում մեծ պառակտում և ագրեսիա կա, ուստի մարդկանց միավորելու հնարավորություններ են պետք: Սպորտից ավելի հզոր գործիք չկա։ Յուրաքանչյուր մարզական միջոցառում պետք է մարդկանց համախմբելու հնարավորություն լինի։
Գիտեմ, որ երբեմն պետք է դժվար որոշումներ կայացնել։ Բայց միևնույն ժամանակ սպորտի պատասխանատուները պետք է խուսափեն պոպուլիզմից և ընդունեն մեր արժեքները։ Հարգանքի, հանդուրժողականության, ներառականության և խտրականության դեմ պաշտպանելը երբեմն դժվար է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հարցում ձեր առաջնորդության համար»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Match TV-ն։