«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է դատարանի որոշումը, ըստ որի՝ պետք է դրամական փոխհատուցում վճարի իր նախկին դայակի ընտանիքին, քանի որ հեռացրել է նրան աշխատանքից՝ իմանալով նրա մահացու հիվանդության մասին։
«Երկար ժամանակ լռեցի՝ ելնելով մեզ չհարգող ընտանիքի հանդեպ հարգանքից։ Բայց ես թույլ չեմ տա, որ իմ ընտանիքին խայտառակեն։ Մենք աշխատանքի ընդունեցինք մի մարդու, որն արդեն հիվանդ էր և երկար տարիներ մեր ընկերն էր։
Մենք շատ բան ենք արել նրա և նրա ընտանիքի համար։ Մենք վճարել ենք նրանց տոմսերի համար, որպեսզի նրանք կարողանան մեկնել, օգնել ենք նրան բուժման հարցում և օգնել ենք բնակարան գտնել իր ընտանիքի համար, որին պետք է համոզեինք գալ Իտալիա և խնամել մահամերձ դստերը:
Այսքանից հետո նրանք սպասեցին, մինչև իրենց աղջիկը մահանա, որպեսզի փորձեն մեզնից գումար կորզել և առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից։
Մենք նրան օգնել ենք, երբ նա դրա կարիքն ուներ, իսկ հիմա մեզ փորձում են նսեմացնել: Ինչպիսի՞ մարդ պետք է լինես, որպեսզի օգտագործես քո դստեր մահը փող ստանալու համար»,- գրել է Մարտինեսը սոցցանցերում։