Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաջորդ ամառ կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, եթե նրա ծառայություններով հետաքրքրվեն «Բավարիան», «Ռեալը» կամ «Լիվերպուլը»։ Դա հնարավոր է դարձել 41-ամյա իսպանացի մասնագետի հետ պայմանագրում նշված գնման տարբերակի շնորհիվ, հաղորդում է AS-ը՝ Sport Bild-ին հղում կատարելով։
Ըստ աղբյուրի՝ այս տարբերակը հասանելի կլինի միայն վերոնշյալ երեք ակումբների համար։ Թե ինչ գումարով նրանցից մեկը կկարողանա գնել Ալոնսոյի պայմանագիրը «Բայերից», հայտնի չէ։ Իսպանացի մարզչի գործող համաձայնագիրը լևերկուզենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Խաբի Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուներից է, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։
Այս պահին «Բայերը», որն Ալոնսոն գլխավորել է դեռ մեկ տարի առաջ, 19 միավորով երկրորդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում Լևերկուզենը կխաղա «Վոլֆսբուրգի» հետ։