Մադրիդի «Ռեալը» շուտով կհայտարարի Վինիսիուս Ժունիորի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելու մասին։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը մտադիր էր նախորդ շաբաթ հայտարարել բրազիլացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին, սակայն դա տեղի չի ունեցել կազմակերպչական խնդիրների պատճառով։ Սակայն ընդգծվում է, որ ակումբի և խաղացողի միջև տարաձայնություններ չկան։
Վինիսիուսի համար նոր պայմանագրով սահմանված հրաժարագինը կազմելու է 1 միլիարդ եվրո։
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է 232 հանդիպման, որոնցում դարձել է 62 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։
























































