«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի և ակումբի սեփականատիրոջ հնարավոր փոփոխության մասին։
«Կարծում եմ, որ Տեն Հագը լավ մարզիչ է, նա պարզապես դժվար ժամանակներ է ապրում: Ակումբի շուրջ մեծ աղմուկ է։ Այնպես որ, նրա համար հեշտ չի կարող լինել:
Մենք բոլորս ցանկանում ենք, որ ակումբի շուրջ այս աղմուկը մարի, որպեսզի սեփականատերերը վերջապես որոշում կայացնեն: Հանուն ակումբի, հանուն երկրպագուների, խաղացողների և մարզչի։ Մենք ունենք աշխարհի մեծագույն ակումբներից մեկը և ցանկանում ենք կայունություն:
Մենք բոլորս ունենք մեր ֆավորիտները, որոնք, մեր կարծիքով, պետք է գլխավորեն ակումբը և վերադարձնեն այն այնտեղ, որտեղ պետք է լինի: Մեր աչքում, երկրպագուների աչքում մենք թիվ մեկն ենք և ցանկանում ենք վերադառնալ բարձունք: Ես գիտեմ մարդկանց, ովքեր կարող են դա անել: Նկատի ունեմ Շեյխ Ջասիմի՞ն։ Մենք կտեսնենք (ժպտում է)»,- ասել է Բեքհեմը Sky Sports-ին: