«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ջենոայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) մեկնաբանել է հարձակվող Օլիվյե Ժիրուի ելույթը դարպասում։
Երկրորդ խաղակեսի 9-րդ րոպեին «ռոսոներիների» դարպասապահ Մայք Մենյանը ուղիղ կարմիր քարտ ստացավ և ստիպված եղավ լքել խաղադաշտը։ Նրա տեղը դարպասում զբաղեցրել է միլանյան ակումբի հարձակվող Օլիվյե Ժիրուն, ով կարողացել է սեյվ կատարել դարպասապահի դիրքում։
«Նախկինում նման բան չէր եղել։ Պուլիշիչը ցանկանում էր կանգնել դարպասում, բայց մենք նրան ասացինք, որ նա շատ ցածրահասակ է, ուստի Ժիրուն ստանձնեց դարպասապահի դերը:
Խաղի ընթացքում շատ տարօրինակ բաներ տեղի ունեցան։ Գիտեինք, որ դժվար է լինելու, բայց համբերեցինք։ Սա մտածելակերպի, բնավորության, ուժի հաղթանակ է, ես շատ գոհ եմ խաղացողներից։
Աղյուսակին նայելու համար դեռ վաղ է։ Սկուդետտոյի համար կպայքարեն 3-4 թիմեր։ Բայց նման արդյունքը լավ է ինքնագնահատականի համար մի շարք բարդ հանդիպումներից հետո»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
























































