Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դուբլի հեղինակ է դարձել «Օսասունայի» հետ Լա լիգայի 9-րդ տուրի խաղում (4-0)։ Այսպիսով, անգլիացուն հաջողվել է «Ռեալի» կազմում անցկացրած 10 մեկնարկային խաղում 10 գոլ խփել։
20-ամյա անգլիացին այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում ձևակերպել է տասը գոլ և երեք գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում:
Սա ավելին է, քան Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշները մեկնարկային 10 խաղում՝ 10+1։ Այսպիսով, անգլիացին գերազանցեց պորտուգալացու ցուցանիշները մրցաշրջանի այս հատվածում։
Հիշեցնենք, որ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































