Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լա Լիգայի 9-րդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4-0) խոսել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։
20-ամյա անգլիացին դուբլի հեղինակ դարձավ և առաջնությունում իր գոլերի թիվը հասցրեց ութի:
«Բելինգհեմը խաղում էր իր սովորական ոճով: Նա շատ հնարավորություններ է գտնում հարձակման ժամանակ՝ չունենալով ֆիքսված դիրք խաղադաշտում, բայց նա շատ խնդիրներ է առաջացնում մրցակցի համար, և ոչ ոք չէր սպասում, որ նա այսքան գոլ կհեղինակի:
Մրցակիցների համար ավելի հեշտ է ուսումնասիրել և վերլուծել խաղադաշտում հստակ դիրք ունեցող խաղացողներին, բայց նա չունի նման դիրք: Ուստի նրա դեմ պաշտպանվելը շատ դժվար է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































