«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին հեթ-տրիկի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (3-1):
Այս մրցաշրջանում Գուիրասին Բունդեսլիգայում արդեն 13 գոլ ունի իր ակտիվում։
Գվինեացի ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության ռեկորդ է սահմանել՝ մեկնարկային 7 տուրերում խփելով 13 գոլ։
Նա գերազանցել է «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդը, ով 2019/20 և 2020/21 մրցաշրջանների 7 մեկնարկային խաղում 11 գոլ է խփել։