Գերմանական Ռեգիոնալլիգայի 10-րդ տուրի շրջանակում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը սեփական հարկի տակ ընդունել էր «Վելբերտին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4-2 հաշվով։
Մյոնխենգլադբախի թիմի կազմում գոլերից մեկը հեղինակեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։
Նշենք, որ Ռանոսը երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ Ռեգիոնալլիգայի շրջանակում։
Այս խաղից հետո «Բորուսիան» 13 միավորով 11-րդ տեղում է իր ենթախմբի մրցաշարային աղյուսակում։
























































