Գերմանական Բունդեսլիգայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
«Շտուտգարտը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» նկատմամբ 3-1 հաշվով։
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ գվինեացի հարձակվող Սերու Գուիրասին․ նա այս մրցաշրջանում արդեն դարձել է 13 գոլի հեղինակ։
«Շտուտգարտը» 18 միավորով ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Տուրի ևս մեկ խաղում «Դարմշտադը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։
























































