Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում «Տոտենհեմը» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Լութոնին»։
8 խաղից հետո վաստակելով 20 միավոր՝ լոնդոնյան թիմը բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, սա «Տոտենհեմի» համար ամենահաջող մեկնարկն է 1960/61 մրցաշրջանից ի վեր:
Այդ մրցաշրջանում «Տոտենհեմը» վերջին անգամ դարձել էր Անգլիայի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ, լոնդոնցիները երկու անգամ նվաճել են տիտղոսը 1951 և 1961 թվականներին: