Մյունխենի «Բավարիան» պաշտպան Ժերոմ Բոատենգին տեղեկացրել է որ պայմանագիր չի կնքելու նրա հետ, հայտնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը հրաժարվել է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մտքից՝ չնայած մարզումների ժամանակ Բոատենգի ցուցադրած գերազանց արդյունքներին։ Որոշումը պայմանավորված է լրացուցիչ ֆուտբոլային պատճառներով և երկրպագուների բացասական արձագանքով։ Այսպիսով, Բոատենգը կմնա ազատ խաղացողի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ Բոատենգը հարձակման համար հարուցված քրեական գործ ունի (իբր նա ծեծել է նախկին ընկերուհուն)։ Դատավճիռը բեկանվել է թղթաբանական սխալների պատճառով, և դատավարությունը կփոխանցվի Մյունխենի շրջանային դատարան։
Բոատենգը «Բավարիայում» խաղացել է տասը տարի։ Այս ընթացքում գերմանացի պաշտպանը մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 363 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Գերմանացի պաշտպանի վերջին ակումբը եղել է «Լիոնը»: Բոատենգի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվել է այս տարվա հուլիսի 1-ին։ Կողմերը որոշել են չերկարաձգել այն։
























































