Մյունխենի «Բավարիան» պայմանագիր չի ստորագրի պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ: Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի, պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելու համար որոշիչ գործոնն այն է եղել, որ Բոատենգը ունի նաև չքննված քրեական գործ՝ հարձակման համար (նա իբր ծեծի է ենթարկել իր նախկին ընկերուհուն՝ հեղ․)։ Դատավճիռը բեկանվել է ֆորմալ սխալների պատճառով, և դատավարությունը կփոխանցվի Մյունխենի շրջանային դատարան։
Հիշեցնենք, որ Բոատենգը «Բավարիայում» խաղացել է տասը տարի։ Նրա վերջին ակումբը եղել է «Լիոնը», որի հետ պայմանագիրն ավարտվել է այս տարվա հուլիսի 1-ին։
























































