«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն խոսել է այն մասին, որ 2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի վեց երկրում՝ Արգենտինայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ուրուգվայում, Պարագվայում և Մարոկկոյում։
«Առաջին զգացողությունս այն է, որ տղաները ստիպված կլինեն շատ այստեղ-այնտեղ մեկնել: Մենք պտտվում-պտտվում ենք, ինչ-որ բան ենք մտածում: Այնտեղ ինչ-որ առանձնահատուկ բան, այնտեղ ինչ-որ այլ բան: Եվ ինչ-որ պահի խաղալու ենք Էվերեստում, քանի որ կարող ենք այնտեղ ֆուտբոլի դաշտ ստեղծել և վաճառել այն։
Կարծում եմ, որ մինչ այժմ միշտ լավ էր, երբ մի երկիր, կամ գուցե երկու երկիր էր ընտրվում, անհամբեր սպասում էինք Աշխարհի առաջնությանը, և կարելի էր տոնի վերածել այն, կազմակերպել այն և ունենալ կարճ երթուղիներ, որոնք այժմ, հավանաբար, այլևս չեն լինի»,- Ռոզեի խոսքերն է փոխանցում Kicker-ը:
























































