«Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Կանադացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024/25 մրցաշրջանի ավարտին, իսկ ֆուտբոլիստի գործակալն արդեն հասկացրել է, որ Դեյվիսի՝ ակումբային գրանցումը փոխելու սցենարը միանգամայն իրական է։
Մադրիդի «Ռեալը» համարվում է Դեյվիսի տրանսֆերի գլխավոր հավակնորդը, սակայն Լա Լիգայի գրանդը, հավանաբար, պետք է մրցի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների հետ։ Ըստ 90min-ի՝ իրավիճակին ուշադիր հետևում են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», որոնք 22-ամյա ֆուտբոլիստին ներառել են իրենց տրանսֆերային ցանկում։
Transfermarkt-ի փորձագետները Ալֆոնսո Դեյվիսի տրանսֆերային արժեքը գնահատում են 70 միլիոն եվրո։
























































