«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի նախորդ ամսվա լավագույն խաղացող։
Պորտուգալացին այս պահին մրցաշարի լավագույն ռմբարկուն է՝ 10 գոլով և 5 արդյունավետ փոխանցումով։
Հարձակվողը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվում է առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է Roshn Saudi League-ը։
























































