Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը ներկա է գտնվել ԱՄՆ գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը, որտեղ «Ինտեր Մայամին» հանդիպել է «Հյուսթոն Դինամոյին»։
Մարզադաշտում Զիդանը լուսանկարվել է «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմի, ինչպես նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չէր ընդգրկվել ԱՄՆ Գավաթի եզրափակիչ խաղի հայտացուցակում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտից հետո կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։
Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ է աշխատել 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ «Ռեալի» հետ ֆրանսիացին դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի Իսպանիայի սուպերգավաթի և Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։