Մանուել Նոյերը առաջիկա օրերին կվերադառնա «Բավարիայի» հետ մարզումներին։
Այս մասին խոսել է մյունխենյան ակումբի սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը։
«Դա [Նոյերի վերադարձը] հեռու չէ: Դա ընդամենը օրերի հարց է։
Իհարկե, պետք է զգույշ լինել, նա երկար ժամանակ բաց թողեց։ Այժմ կարևոր է ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Հուսով եմ, որ առաջիկա մի քանի օրերին կամ հաջորդ շաբաթ ամեն ինչ դրական կլինի։ Եվ հետո նա կլինի թիմի հետ»,- ասել է Ֆրեյնդը ZDF-ին տված հարցազրույցում:
Մանուել Նոյերը վնասվածք էր ստացել անցած դեկտեմբերին, երբ արձակուրդի ժամանակ դահուկ քշելիս կոտրել էր ոտքը: «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահը խաղադաշտ դուրս չի եկել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից։