«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրտցը կարող է կարիերան շարունակել գերմանական մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Բավարիան»:
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը հետևում է 20-ամյա ֆուտբոլիստի խաղին և դիտարկում է ամռանը նրան ձեռք բերելու տարբերակը։
Վիրտցի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։