Գերմանիայի հավաքականի մարզչի հիմնական թեկնածուն եղել Յուրգեն Կլոպը, և միայն նրա մերժումից հետո Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) դիմել է Յուլիան Նագելսմանին։ Այս մասին հաղորդում է The Times-ը։
Բունդեսթիմը տնային Եվրոյում գլխավորելու հեռանկարը չի գայթակղել «Լիվերպուլի» գլխավոր մարզչին, որի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ 56-ամյա մասնագետն ասել է, որ լիովին նվիրված է մերսիսայդցիներին:
Աղբյուրի համաձայն՝ միայն Կլոպից մերժում ստանալուց հետո, DFB-ն կապ է հաստատել 36-ամյա Նագելսմանի հետ։
Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը պաշտոնապես նշանակվել է ուրբաթ օրը, իսկ Գերմանիայի մարզական տնօրեն Ռուդի Ֆյոլլերը հայտարարել է, որ նա մարզչական պաշտոնի հիմնական թեկնածուն է եղել։ Նագելսմանի պայմանագիրը DFB-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը: