«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ «Ման․Սիթին» դեռ երկար ժամանակ կլինի Պրեմիեր լիգայի գլխավոր ֆավորիտը։
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» դեռ երկար տարիներ կլինի ֆավորիտ, սա է իրականությունը։ Նրանք երկարաժամկետ պայմանագրերով շատ լավ խաղացողներ ունեն: Եվ ճշմարտությունն այն է, որ, այո, նրանք միշտ ֆավորիտ են:
Երբեմն ֆուտբոլում ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես ուզում ես, բայց ես կարծում եմ, որ Խոսեպն այդ առումով շատ խելացի է: Նա շատ լավ մոտիվատոր է, նա այնպես է անում, որ խաղացողները չկորցնեն կենտրոնացումը, իսկ դա հատկապես վերաբերում է Հոլանդին։
Կարծում եմ՝ Գվարդիոլային դուր է գալիս Հոլանդի խաղաոճը, և նա տիրապետում է այն խաղաոճին, որը Խոսեպը մշակել է հատուկ նրա համար։ Նա պարզապես պետք է ավարտի գրոհները, և ես կարծում եմ, որ Հոլանդը շատ մեծ օգուտ է տալիս «Ման․Սիթիին»: Հուսանք, որ նա այսպես կշարունակի, քանի որ դա հեշտ չէ:
Իսկապես, տարեցտարի դժվար է մնալ բարձր մակարդակի վրա։ Բայց ես կարծում եմ, որ քանի դեռ Գվարդիոլան մնում է գլխավոր մարզիչ, նրանք կմնան բարձր մակարդակի վրա, և ամեն ինչ կախված է նաև Հոլանդից։ Ամեն ինչ կախված է այս երկուսից»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Stake-ը: