Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում Մենխենգլադբախի «Բորուսիան» արտագնա խաղ անցկացրեց «Դարմշտադի» հետ։
Առաջին խաղակեսում տանտերերը 3 գոլ խփեցին։ 56-րդ րոպեին հյուրերը խփեցին այս խաղում առաջին գոլը, 74-րդ րոպեին հաշվի տարբերությունը հասցրեցին նվազագույնի, իսկ 3 րոպե անց խփեցին նաև 3-րդ գոլը։
50-րդ րոպեին «Դարմշտադը» խաղում էր 10 հոգով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հյուրերի պահեստայինների թվում էր։
Այս խաղից հետո «Բորուսիան» 2 միավորով 14-րդն է։
























































