«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է թոփ-5 լիգաներում այս պահի դրությամբ։
Գվինեացի հարձակվողը Բունդեսլիգայի 4 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։ Նա մեկ գոլ ավել ունի իր ակտիվում, քան Էրլինգ Հոլանդը և Կիլիան Մբապեն (7-ական)։
Գուիրասին կարիերան սկսել է ֆրանսիական «Լավալում», այնուհետև հանդես է եկել «Լիլում», «Օսերում», «Քյոլնում», «Ամիենում», իսկ «Շտուտգարտ» է տեղափոխվել նախորդ տարի «Ռենից»։ 27-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում նախ հանդես է եկել վարձավճարով, իսկ այս ամառ «Շտուտգարտը» գնեց նրա ամբողջական տրանսֆերը 9 միլիոն եվրոյով։
Նախորդ մրցաշրջանում Բունդեսլիգայի 22 խաղում նա դարձել էր 11 գոլի հեղինակ, ինչը նրա լավագույն արդյունքն է կարիերայում։
























































