«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բայերի» հետ ոչ-ոքիի (2:2) մասին։
«Մենք լավ 20 րոպե անցկացրինք, բայց հետո անսպասելիորեն վատ 20 րոպե անցկացրինք: Եվ նույն կերպ զարգացան իրադարձությունները երկրորդ խաղակեսում՝ երբեմն վերահսկում էինք խաղը, երբեմն՝ ոչ։ Մրցավարը չսուլեց այն բանից հետո, երբ Հոֆմանը ընկավ մեր տուգանային հրապարակում, և ես չեմ կարծում, որ դա ակնհայտ սխալ որոշում էր, որի համար VAR-ը իրավունք կունենար միջամտել: Բայց հիմա կարևոր չէ, թե ես ինչ եմ ասում»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Չորս խաղից հետո «Բայերը» 10 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան» երկրորդ տեղում է նույնքան միավորով։
























































