Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է Լևերկուզենի «Բայերին» և որ-ոքի՝ 2-2 խաղացել։ Հյուրերը պարտությունից խուսափել են 90+5-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացել է հարձակվող Հարի Քեյնը՝ Գերմանիայի առաջնությունում խփելով իր 4-րդ գնդակն ու գլխի հարվածով դառնալով գոլի հեղինակ։ Ի դեպ, ակումբային կարիերայում սա Քեյնի 300-րդ գոլն էր։
24-րդ րոպեին հյուրերը կարողացել են հավասարեցնել հաշիվը․ տուգանայինից կատարած դիպում հարվածով պատասխան գնդակը հեղինակել է «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։ 86-րդ րոպեին Լեոն Գորեցկան նորից առաջ է մղել տանտերերին, սակայն խաղավարտին՝ 90+5-րդ րոպեին «Բայերի» հարձակվող Էկսեկիել Պալասիոսը 11-մետրանոցից կատարած դիպուկ հարվածով ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։
Այսպիսով, Մյունխենի «Բավարիան» առաջին միավորը կորցրեց ընթացիկ մրցաշրջանում ու կորցրեց Գերմանիայի առաջնության միանձնյա առաջատարը լինելու հնարավորությունը։ Երկու թիմերի ակտիվում այժմ 10 միավոր կա։