Մյունխենի «Բավարիան» և Լևերկուզենի «Բայերը» հրապարակել են մեկնարկային կազմերը Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրի հանդիպման համար, որը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին: Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Բավարիա» ․ Ուլրայխ, Ուպամեկանո, Ջե, Կիմմիխ, Գնաբրի, Գորեցկա, Քեյն, Սանե, Դևիս, Մյուլեր, Լայմեր:
«Բայեր»․ Գրադեցկի, Տա, Կոսունու, Հոֆման, Անդրիխ, Վիրց, Տապսոբա, Գրիմալդո, Բոնիֆասե, Ֆրիմպոնգ, Ջակա:
Երեք տուրերի արդյունքներով Գերմանիայի առաջնությունում առաջատարներն են Լևերկուզենի «Բայերն» ու Մյունխենի «Բավարիան»՝ ցույց տալով առավելագույն արդյունքը (9-ական միավոր): Խաբի Ալոնսոյի թիմը կարմիրներից առաջ է միայն լրացուցիչ ցուցանիշներով։