«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կդառնա «Բավարիայի» գլխավոր հավակնորդը, եթե Թոմաս Տուխելը հեռանա։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» ղեկավարությունը Ալոնսոյի մեծ երկրպագուն է։ Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն բարձր է գնահատում 41-ամյա ֆուտբոլիստի մասին, մինչդեռ գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը տպավորված է նրա անհատականությամբ և զարգացմամբ:
Նաև ակումբի ղեկավարությունը վարձավճարով «Բայեր» է ուղարկել պաշտպան Յոսիպ Ստանիշիչին, քանի որ նրանք լիովին վստահում են Ալոնսոյին, որը կօգնի ֆուտբոլիստին դառնալ բարձրակարգ խաղացող։
Ալոնսոն գլխավորել է Լևերկուզենի «Բայերը» 2022 թվականի հոկտեմբերին։
























































