«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հիասթափված է մյունխենցիների պաշտպան Մատիաս դե Լիգտի խաղից, հաղորդում է TZ-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետին դուր չի գալիս, որ հոլանդացին դանդաղ է ֆիզիկական մարզավիճակ հավաքում, բազմաթիվ կողային փոխանցումներ է կատարում ու խուսափում ուղղահայաց փոխանցումներից։ Այս առումով մյունխենցիների պաշտպաններ Դայոտ Ուպամեկանոն և Կիմ Մին Ջաեն գերազանցում են նրան:
Դե Լիգտը «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում 24-ամյա հոլանդացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 4 հանդիպման։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։
























































