Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) բանակցություններ է սկսել Յուլիան Նագելսմանի հետ։
Ըստ Sport1.de-ի՝ DFB-ն կապ է հաստատել «Բավարիայի» նախկին մարզչի հետ։
Նագելսմանը շարունակում է մնալ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդը։
Նշվում է, որ մարզիչը կարող է հետաքրքրված լինել այս աշխատանքով, քանի որ նա հնարավորություն կունենա գլխավորել ազգային հավաքականը տնային եվրոյի ժամանակ։
























































