«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա կանադացու ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալը»: Ակումբը ցանկանում է խաղացողին ձեռք բերել հաջորդ ամռանը։
Անցած մրցաշրջանում Դևիսը անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Նա նաև ճանաչվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի տարվա լավագույն խաղացող։
























































