Հարձակվող Անտոնի Մոդեստը պայմանագիր է կնքել «Ալ-Ահլիի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
35-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Մոդեստը հուլիսի 1-ին դարձել էր ազատ գործակալ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագրի ավարտից հետո։
Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































