«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մյունխենյան ակումբին համարում է Չեմպիոնների լիգայում հաղթելու ֆավորիտ։
«Մենք դեռ չենք սկսել խաղալ Չեմպիոնների լիգայում, բայց հույս ունենք հաղթել այն։ Դա ճնշման այլ մակարդակ է, և ես զգում եմ, որ դա միայն կօգնի ինձ ավելի բարձր մակարդակով հանդես գալ: Ես այնպիսի զգացողություն ունեի, որ մենք խաղալու ենք անգլիական ակումբի դեմ։ Այս մրցաշարին մասնակցելը որպես ֆավորիտներից մեկը նույնը չէ, ինչ խաղալ` հուսալով պարզապես դուրս գալ խմբից», — Քեյնի խոսքերն է մեջբերում Mail Sport-ը:
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ավելի քան 100 միլիոն եվրոյով: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանության արդյունքներով «Բավարիան» հայտնվել է A խմբում՝ «Մանչեսթեր Յունայթեդի», Կոպենհագենի և «Գալաթասարայի» հետ։
























































